Եթե որևէ քահանա, եպիսկոպոս կամ այլ կարգավիճակ ունեցող հոգևորական հրապարակավ վատ խոսքերով ընդվզի կաթողիկոսի դեմ, ապա անհապաղ կարգալույծ կարվի, ճի՞շտ է:
Իսկ, եթե որևէ նման հոգևորական հրապարակավ ու վատ խոսքերով ընդվզում է ոչ թե կաթողիկոսի դեմ այլ իշխանության դեմ, թույլատրե՞լի է կաթողիկոսի համար, քանի որ կարգալույծ չի արվում, սա՞ էլ է ճիշտ:
Ուրեմն հոգևորականների համար կաթողիկոսն անձեռնմխելի ու անքննելի է, այսինքն օրենքի առջև կաթողիկոսը հավասար պատասխանատու չէ, ինչպես ցանկացած քաղաքացի, այդպե՞ս է:
Բայց այսքանից հետո ոնց կարող է որևէ հոգևորական խոսել մարդու իրավունքների, ազատությունների կամ ժողովրդավարության մասին:
Իսկ, եթե խոսում է, ապա հակասում է հոգևորականի վարքագծի՝ կաթողիկոսի մասին հրապարակային վատ կարծիք չարտահայտելու, այն է օրենքից բարձր անձի գոյության սկզբունքին:
Հետևաբար նման անձը դադարում է փաստացի լինել հոգևորական, չնայած կարգալույծ չի արվում կաթողիկոսի կողմից:
Այսինքն կաթողիկոսը ընդունելի է համարում հոգևորականի վարքագծին չհամապատասխանող անձի առկայությունը որպես հոգևորական:
