Կիևը մերժել է Օլիմպիական հրшդшդարի մասին Մակրոնի գաղափարը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մերժել է Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնի առաջարկը՝ Փարիզում Օլիմպիական խաղերի ժամանակ զինադադար կնքելու մասին։ Այս մասին նա հայտարարել է Agence France-Presse-ին տված հարցազրույցում։

Զելենսկու խոսքով՝ Կիևը «չի հավատում» օլիմպիական զինադադարի գաղափարին և կարծում է, որ «այն կարող է ձեռնտու լինել հակառակորդին»։

«Ո՞վ է երաշխավորում, որ Ռուսաստանը չի օգտվի դրանից՝ մեր տարածք զորքեր մտցնելու համար»,- զարմացել է Ուկրաինայի նախագահը։

Ավելի վաղ Զելենսկին Մակրոնի նախաձեռնությունն անվանել էր «մեռած պատմություն»։

Օլիմպիական զինադադարի մասին Ֆրանսիայի նախագահի՝ Փարիզի Օլիմպիական խաղերի ժամանակ զինված հակամարտությունների դադարեցման մասին գաղափարը քննարկել են Ռուսաստանի և Չինաստանի առաջնորդներ Վլադիմիր Պուտինը և Սի Ծինփինը Ռուսաստանի ղեկավարի՝ ՉԺՀ կատարած այցի ժամանակ։

Ավելի ուշ ՏԱՍՍ-ի խնդրանքով մեկնաբանելով Մակրոնի առաջարկը՝ Պուտինը նշել է, որ օլիմպիական շարժման գաղափարները ճիշտ են, սակայն Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) ինքը խախտում է դրանք՝ թույլ չտալով Ռուսաստանին մասնակցել խաղերին:

Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել էր, որ Փարիզից օլիմպիական զինադադարի վերաբերյալ պաշտոնական առաջարկներ չեն եղել, և Կիևը սովորաբար օգտագործում է նման գաղափարներն ու նախաձեռնությունները՝ վերախմբավորվելու և վերազինվելու համար։

Կիսվել սոց․ ցանցերում