❗️Առաջին լուսանկարը ուղղաթիռի կործանման վայրից:
Ուղղաթիռը հայտնաբերվել է Տավալ գյուղից 30 կիլոմետր հեռավորության վրա։
Նախնական տվյալներով՝ ուղղաթիռն ընկել է սարի վրա և բռնկվել. ուղղաթիռը հայտնաբերվել է գրեթե ամբողջությամբ այրված։
Ըստ տեղական լրատվամիջոցների՝ «հավանականություն կա, որ ուղղաթիռի բոլոր ուղեւորները զոհվել են»։
Reuters-ը տեղեկացրել էր՝ Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի ուղղաթիռում գտնվող բոլոր ուղևորները զոհվել են: «Հայտնաբերելով ուղղաթիռի վթարի վայրը՝ փրկարարները հասել են դրա մնացորդներին: Ուղևորների ողջ լինելու որևէ նշան չի հայտնաբերվել»,- ասել է Իրանի Կարմիր մահիկի ղեկավարը:
Էբրահիմ Ռայիսիի մահվան դեպքում նախագահի լիազորությունները կատարելու է նախագահի առաջին տեղակալ Մոհամմադ Մոխբերը։ Ըստ ԻԻՀ Սահմանադրության՝ նախագահի առաջին տեղակալը, խորհրդարանի նախագահը և դատական համակարգի ղեկավարը ձևավորելու են խորհուրդ, որն առավելագույնը 50 օրվա ընթացքում պետք է կազմակերպի նոր նախագահի ընտրությունը։
