«Հայաստան» խմբակցությունը կարող է լինել «Սրբազան դաշինք» Քոչարյանի, Սարգսյանի, որոշ սպասավորների հետ․ Ռուբինյան

ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը այսօր Ազգային ժողովում իր ելույթի ընթացքում դիմեց խորհրդարանական ընդդիմության պատգամավորներին, առաջարկելով, որ իրենց խմբակցության համար կարող են ընտրել ավելի լավ անվանում։

Ըստ նրա՝ «Հայաստան» խմբակցությունը կարող է լինել «Սրբազան դաշինք»․ «Ինչ վատ է որ։ Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, դաշնակցություն, եկեղեցու որոշ սպասավորներ, հիրավի՝ «Սրբազան դաշինք», որը պետք է վերկանագնի հին կարգերը»։

Այնուհետև վերջինս մեկնաբանեց ընդդիմադիր պատգամավոր Արծվիկ Մինասյանի կողմից հնչեցրած արտահայտությունները․

«Ասում է՝ կարող եք ցույց տալ մի օրենսդրական ակտ, որտեղ սահմանվում է սահմանների վերարատադրություն տերմինը։Ես բացատրեմ՝ Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչել են խորհրդային միության փլուզման պահին ԽՀ միջև գոյություն ունեցած ադմինիստրատիվ սահմանները, այսինքն՝ ՀՀ սահմանները համապատասխանում են ՀԽՍՀ, Ադրբեջանինը՝ ԱԽՍՀ սահմաններին, հետևաբար մենք նոր սահմաններ չենք կարող գծել, նույն սահմանը հին սահմանն է։ ԽՍՀՄ փլուզման պահին, երբ ասում ենք ՝ վերարտադրում ենք, նկատի ունենք, որ սահմանազատման գործընթացում հաստատում ենք ԽՍՀՄ ժամանակ գոյություն ունեցող սահմանները։

Հիմքը Տավուշի հատվածում 1976 թվականի ԳՇ քարտեզն է, որը իր հերթին հիմնված է 1969 թվականի սահմանի վրա, երբ ասում եք՝ 88 թվականի քարտեզ, նենց տպավորություն է, որ կա ինչ–որ նոր քարտեզ, որը մեզ ավելի ձեռնտու է, բայց տենց չէ, խորհրդային շրջանի քարտեզների միջև տարբերություն չկա»։

Վերջին անդրադարձավ նաև ընդդիմության այն մեղադրանքներին, թե իշխանությունը անվանարկում է եկեղեցուն․ «Նախ որոշ եկեղեցականներ ուզում են իրենց նույնականացնել եկեղեցու հետ, դուք էլ՝ սրբազան դաշինքի անդամներդ, այդ գծի մեջ ուզում եք ձեզ նույնականացնել եկեղեցու հետ, բայց եկեղեցու հետ ոչ ոք չի կարող նույնականացվել, ինչպես  և պետական պաշտոնայնները չեն կարող նույնականացվել եկեղեցու հետ։ Եթե մեր որոշ սպասավորներ ուզում են զբաղվել քաղաքականությամբ, պետք է գիտակցեն, որ կարող են ենթարկվել քննադատությունների, բայց դա չի նշանակում, որ Հայ առաքելական սուրբ եկեղեցին պետք է վերցնեն որպես վահան և պաշտպանվեն քաղաքականության մեջ»։

Կիսվել սոց․ ցանցերում