Սուրեն Պապիկյանը ցավակցական գրառում է կատարել Իրանի դեսպանությունում բացված սգո մատյանում

Այսօր՝ մայիսի 22-ին, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանություն։

Այս մասին հայտնել են ՊՆ-ից։

Նախարարը ցավակցական գրառում է կատարել ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսիի, արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և նրանց ուղեկցող անձանց ողբերգական մահվան կապակցությամբ դեսպանությունում բացված սգո մատյանում։

Կիսվել սոց․ ցանցերում