«Ես հիմա ավելի ու ավելի համոզված ասում եմ, որ ավելի ուժեղ և գործուն երաշխիք անվտանգության, քան լեգիտիմությունն է՝ գոյություն չունի»:
Այս մասին այսօր Ազգային ժողովում՝ Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանի հարցին, թե ընդդիմությունը մի կողմից պնդում է, որ Կառավարությունը զիջում է տարածք, մյուս կողմից՝ խուսափում է ՀՀ տարածքը նշել, նաև ընդդիմանում են, որ ՀՀ անվտանգության կարևոր երաշխիքներից է մեր լեգիտիմությունը: Ո՞րն է իրականում այս խոսույթը դաշտ նետելու ընդդիմության նպատակը և ովքե՞ր են դրա շահառուները:
«Նրանք, ովքեր ձեր ասածն են անում, ուզում են մեզ մեր լեգիտիմ տարածքից դուրս բերեն, որպեսզի մեզ դարձնեն լեգիտիմ թիրախ ուրիշների համար, որպեսզի լինեն երկրներ և մարդիկ, որ ասեն՝ դե տեսնում եք, ՀՀ-ն ի վիճակի չի անկախ պետություն լինել, իրեն պետք է կիսաֆորպոստային իրավիակներում յոլա գնալ. ապրե՛ք, կերե՛ք, ընդհուպ՝ մոմ վառե՛ք, մնացածը՝ մենք կանենք: Ձեր ինչինա պետք Կառավարություն, տեղական ինքնակառավարում, խորհրդարան, օրինակ, կան թեմեր, 10-ը մարզի փոխարեն կլինի 10-ը թեմ և ի վերջո հայ ժողովուրդն ունեցել է այդ փորձը՝ կայսերական կառավարման եղանակ, որ գնում Կեսարիայում օծվում, գալիս էին ՀՀ-ում դառնում ազդեցության գործակալ: Այդ ազդեցության գործակալի հարցը Պապ թագավորից մինչև այսօր չի լուծվել, բայց համոզված եմ դա էլ է լուծվելո»,- ասաց վարչապետը:
Կառավարության ղեկավարը նշեց որ պատահական չէ, որ անընդհատ խոսում է Պապ թագավորի մասին. «Սա այն խոսակցությունն է, որ ընդհատվել է Պապ թագավորի սպանությամբ, Պապ թագավորը այլևս չի սպանվելու: Ես որպես ՀՀ վարչապետ երաշխավորում եմ, որ ՀՀ պետությունը չի սպանվելու՝ ինչ վեղար էլ ուզում են հագնեն, քանի կիլոյանոց ինչ մետաղից խաչ ուզում են դոշներից կախեն Պապ թագավորը չի սպանվելու, այսօրվա ՀՀ-ն իրագործումն է Պապ թագավորի երազանքի»:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:
