Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Երևանում անցկացվող Կենսաբազմազանության հարցերով Առաջնորդների գագաթնաժողովի շրջանակում անցկացված «Քաղաքական հրամայական. բնության պահպանությունը՝ հանուն խաղաղության,անվտանգության և կայուն զարգացման» խորագրով քննարկմանը։
Վարչապետը հանդես է եկել ելույթով և նշել․ «Խորհրդանշական է, որ կենսաբազմազանության հարցերով COP17-ի համաժողովը հյուրընկալում ենք մի միջավայրում, երբ ավելի քան 30-ամյա հակամարտությունից հետո ի վերջո թևակոխում է խաղաղության փուլ։ Մենք այս ողջ ընթացքում նաև մեր սեփական օրինակով ենք տեսել հակամարտության, պատերազմների հետևանքները կենսաբազմազանության տրամաբանությամբ և նաև խաղաղության արդյունքները, որոնք կարող են տեսանելի լինել խաղաղության ժամանակ»։
Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ հենց հակամարտության ներքին հետևանքը կենսաբազմազանության վրա մեզ համար տեսանելի էր՝ էներգետիկ ճգնաժամ, անտառների հատում, Սևանա լճում ձկնային պաշարների հետ կապված խնդիր։
