7 տղաներ շшնտաժի միջոցով 13-ամյա աղջկա հանդեպ սեռական nտնձգություններ են կատարել. կան ձերբակալվածներ

Սեպտեմբերի 24-ին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են կազմվել Արագածոտնի մարզի գյուղերից մեկում տեղի ունեցած դեպքի փաստով։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ըստ ոստիկանության Աշտարակի բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունների՝ վերջին 2-3 ամսվա ընթացքում Արագածոտնի մարզի դպրոցներից մեկում սովորող 7 տղաներ սեռական բնույթի գործողություններ են իրականացրել 13-ամյա աղջկա նկատմամբ և այդ ամենը շարունակական են դարձրել՝ աղջկան շանտաժի ենթարկելով։

Աշտարակի ոստիկանները պարզել են այդ անձանց ինքնությունները, որոնց հայտնաբերել և կազմված փաստաթղթերով ներկայացրել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի որոշմամբ՝ կան ձերբակալվածներ։

Կիսվել սոց․ ցանցերում