Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Երևանում հասարակական տրանսպորտի որոշ երթուղիներում վարորդների կողմից արձանագրվել են աշխատանքային պարտականությունները չկատարելու և ուղեգծերից անհիմն դուրս գալու դեպքեր:
Տեղի ունեցածով պայմանավորված՝ ուղեգծերում հնարավոր են սպասարկման միջակայքերի ժամային խախտումներ, իսկ առանձին երթուղիներում՝ շարժակազմերի բացակայություն:
Այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։
Պատճառված անհարմարությունների համար հայցում են քաղաքացիների ներողամտությունը:
