Մայիսի 22-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 20:00-ի սահմաններում «BMW» մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ Մաստարա գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և գլխիվայր շրջվել։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով վարորդը տեղափոխվել «Թալին» բժշկական կենտրոն։ Փրկարարները օգտագործել են հատուկ տեխնիկա, իսկ բժիշկները, մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։
Վթարի փաստով Թալինի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը։
