Բա մեծարգո Գորիկ Գուրգենիչն ի՞նչ գործի վրա էր, էդ գործակալներին ինչու՞ չբացահայտեց եւ ԱԱԾ-ի նկուղներ չքշեց

Հայաստանի իշխող վերնախավում, այդ թվում եւ ԱԺ ՔՊ խմբակցությունում, երեւի, մեկ ձեռքի մատների թվով մարդ կա, որ ,,հին գվարդիայից,, է: Մնացածները կրթվել, դաստիարակվել եւ կյանք են մտել 1998թ-ից հետո, այն սերունդն են ներկայացնում, որ մինչեւ ուղնուծուծը պիտի պահպանողական, ավանդական արժեհամակարգի կրող, բարեպաշտ քրիստոնյա եւ ազգային-հայրենասիրական լիներ: Պետական-պաշտոնական քարոզչությունը, մանկապարտեզը, դպրոցը, բուհերը, նույնիսկ շոու-բիզնեսը վառ, ընդգծված պաթետիկ-պատրիոտական էր: Հիմա ասում են՝ իշխանության են եկել թրքահաճո, անգաժավորված, հակաքրիստոնեական ,,ժեխ,,-երը: Պարդոն, պարոնայք. այդ ինչպե՞ս եղավ, որ ազգային-հայրենասիրական իշխանության օրոք թրքահպատակ-,,ժեխ,,-պարտվողական էլիտա ծնվեց: Էս գաղտնիքն ո՞վ կբացի, որ ասում են ավելի քան 300 ՀԿ-եր Հայաստանում ,,թուրքական հատուկ ծառայությունների գործակալ,, էին ու հասան 2018թ. պետական հեղաշրջման: Բա մեծարգո Գորիկ Գուրգենիչն ի՞նչ գործի վրա էր, էդ գործակալներին ինչու՞ չբացահայտեց եւ ԱԱԾ-ի նկուղներ չքշեց:
Կիսվել սոց․ ցանցերում