Քանի մեքենա է տարվել ոստիկանության հատուկ պահպանվող տարածք՝ ժամը 14:00-ի դրությամբ

«Վերջին զանգի» միջոցառումների անվտանգության ապահովման նպատակով կազմակերպված ուժեղացված ծառայության արդյունքում, ժամը 14:00-ի դրությամբ, ՆԳՆ ոստիկանության պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխվել 42 տրանսպորտային միջոց, որոնց ղեկին եղել են անչափահասներ:

Այս մասին հայտնում են Ներքին գործերի նախարարությունից՝ նշելով, որ  ժամը 14:00-ի դրությամբ անչափահասների մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահար և միջադեպեր չեն արձանագրվել։

Հիշեցնենք՝ այսօր՝ մայիսի 24-ին, հանրապետության գրեթե բոլոր դպրոցներում հնչելու է «Վերջին զանգ»-ը:

Միջոցառումներով պայմանավորված՝ ՆԳՆ ոստիկանությունը մայրաքաղաքում և մարզերում իրականացնելու է ուժեղացված ծառայություն։

Բոլոր այն դպրոցներում, որտեղ նախատեսված են տոնական միջոցառումներ, կլինեն ոստիկանության ծառայողներ:

Մարզերում՝ դպրոցներում ու հարակից տարածքներում, հասարակական կարգը կապահովեն պարեկային ծառայողները:

Կիսվել սոց․ ցանցերում