Դեբեդ գետի վարարման և հեղեղումների հետևանքով Տավուշի մարզում փլուզվել է 1 բնակելի տուն, ջրալցվել են 44 տուն, 2 հյուրանոց, 18 հասարակական և այլ նշանակության օբյեկտներ։
Այս մասին հայտնում են Ներքին գործերի նախարարությունից՝ նշելով, որ Տավուշի մարզում մարզպետարանի կողմից աշխատանքներին ներգրավվել է 25 միավոր ինժեներական տեխնիկա (20 ինքնաթափ և 5 ամբարձիչ)։
Լոռու մարզում վնասների վերաբերյալ տվյալները ճշտվում են։
