Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինայի զինված ուժերը հարվածներ են հասցրել 🇷🇺Տուլայի մարզի «Ազոտ» քիմիական գործարանին և 🇷🇺Յարոսլավլի մարզում գտնվող վառելիքի պահեստին՝ դրանք անվանելով ռազմական նշանակության թիրախներ։
Նրա խոսքով՝ այդ գործողությունները նպաստում են պատերազմի ավարտին։ 👇 «Ուկրաինան իրականացնում է Ռուսաստանի նկատմամբ հեռահար ճնշման իր ծրագիրը և որոշակի միջին հեռահարության հարվածային գործողություններ՝ ի պատասխան Ռուսաստանի՝ այս պատերազմն ավարտելուց հրաժարվելու։
Մենք Ռուսաստանի ղեկավարությանը առաջարկել ենք բանակցությունների բոլոր հնարավոր ձևաչափերը, սակայն ի պատասխան ստացել ենք միայն ագրեսիայի շարունակություն և այն ընդլայնելու փորձեր։
Տրամաբանական է, որ պատերազմը վերադառնում է այնտեղ, որտեղից եկել է։
Ուկրաինային խաղաղություն է պետք»։
— հայտարարել է Վլադիմիր Զելենսկին։
