Մենք վշտացած ենք Լոռու և Տավուշի մարզերում տեղի ունեցած հեղեղումներից. ՀՀ-ում ԵՄ դեսպան

Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն արձագանքել է Տավուշի և Լոռու մարզերում հորդառատ անձրևների առաջացրած հեղեղումների պատճառով առաջացած աղետին։ «Մենք խորապես ցնցված և վշտացած ենք Լոռու և Տավուշի մարզերում տեղի ունեցած հեղեղումներից»,-X-ի էջում գրել է նա։ ՀՀ-ին իրենց աջակցությունն էին հայտնել ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Ռուսաստանը և Բելառուսը։

Կիսվել սոց․ ցանցերում