Տարեց ծանոթներիցս մեկը, ով այս պահին Ռուսաստանում է ապրում, չունենալով որևէ քաղաքական կողմնորոշում, օրեր առաջ զանգել էր ինձ. մի քանի ուղիղ խոսք մեջբերեմ մեր զրույցից։
-Մոս ջան, դա էլ քանդեց հա՞։
-Ո՞վ, ինչը՞. չեմ հասկանում՝ ի՞նչ ես ասում։
-Էլ ո՞վ՝ Փաշինյանը։
-Ի՞նչն է քանդել, -տարակուսած հարցնում եմ ես։
-Սարդարապատի հուշահամալիրը, -հնչեց տարօրինակ պատասխանը։ Վարագույր…
Հ.Գ. Դե իհարկե՝ ես բացատրեցի, որ նման բան չկա, բայց զրուցակիցս միայնակ չէ, ով ՌԴ-ում տարբեր շրջանակների կողմից ենթարկվում է ստի ու մանիպուլյացիաների մեծ չափաբաժնով հոգեբանական գրոհի, դրա համար էլ մարդկանց մի հատված տրվելով մանիպուլյացիաների հեշտորեն դառնում է գործիք մի քանիսի ձեռքին։
Աղբյուրը՝
