Արցախն ու պատմական հայրենիքը գին ունեն վճարելու: Բլոկադայի, ամեն օրյա պատերազմի, ոչ պատերազմ ոչ խաղաղություն վիճակի, արտագաղթի գին։ Ոչ ոք չի ցանկանում երեխա մեծացնել ու զոհել երեխայի կյանքը Ջրականի կամ Կարսի երազային դրախտի համար: Մեր ժողովուրդը 30 տարի լավ վատ, թույլ կամ ուժեղ վճարել ա դրա գինը, վճարել ա վատ, անորակ կառավարմամբ, օլիգարխիա ու թալան հանդուրժելով: Պատերազմով պարտվել ու թողել ա այդ երազանքը: Միգուցե ապագա սերունդները որոշեն կրկին գին վճարել այդ հայրենիքի ու ապագայի համար, բայց ոչ այս սերունդը: Բագրատ Սրբազանի «շարժումն» ուրեմն գայթակղիչ չի իր ամբողջության ու առաջարկելիքի մեջ, անցյալի արժեքները այլեւս չկան, լավագույն դեպքում դաշնակցական պատմագրության ու քարոզչական գրքույկներում ու նոմենկլատուրայի լացուկոծում: Սրբազանի շարժումն, ուրեմն, ուղղված ա դեպի անցյալ, դեպի փառքի վերականգնում, բայց քանի որ գնից չի խոսում, իսկ գին կա, այդպես էլ կմնա որպես անցյալի անթաղ մարմինը սեղանին պահող առաքելություն, ժամկետանց հայրենասիրության դրվագ: Մարդիկ ու հասարակությունը փոխվել են, փոխվել են 44 օր` ամեն օր թաղում գնալով ու աղետի մասին կարդալով, աղետը դիտելով ու աղետը վերապրելով։ Հայոց պատմության այս հատվածի այս փուլն այլեւս անցյալի հասարակություն չէ, եւ նարրատիվները որ ստեղծվել են ԽՍՀՄ օրոք սպասարկում էին ԽՍՀՄ հայերի պահանջատիրությունը` կայսրության լոգիկայով ու նարրատիվներով, անկախ Հայաստանը այս փուլում չունի դրանք սպասարկելու ոչ ռեսուրս, ոչ ցանկություն: Սրբազանը կհաջողի եթե փորձի սոցիալական ու ներքաղաքական խնդիրների վրա կենտրոնանալ, բայց դրա համար պետք կլինի դուրս գալ թե‘ ներկաների, թե‘ նախկինների եւ թե‘ ամենակուլ ու ամենաքանդ պոպուլիզմի դեմ, բայց պոպուլիստ ու անցյալի հաբիթուս ունեցող գործիչը դրա օրգանական մասն է հենց, մի քիչ Նիկոլ, մի քիչ Սրբազան, մի քիչ Խրիմյան Հայրիկ, մի քիչ լաո ու այդպես շարունակ:
Ինչու է Բագրատ Սրբազանի «շարժումը» դատապարտված
