Կասեցվել է «Լիլիթ» ապրանքանիշի գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեությունը

Կասեցվել է անհատ ձեռնարկատեր Սերոբ Արամյանին պատկանող (Վայոց ձորի մարզ, Վայք համայնք, Հերհեր բնակավայր) «Լիլիթ» ապրանքանիշի գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեությունը, հայտնում են ՍԱՏՄ-ից:

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչներն այս արտադրամասում հայտնաբերել են օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ պահանջների խախտումներ:

Այսպես՝
— արտադրամասի հատակների և պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող և ախտահանվող նյութերից,
— առաստաղները պատրաստված չեն եղել այնպես, որ կանխարգելվի կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը, ? ?ռկա է եղել մասնիկների թափվելու վտանգ,
— դռները եղել են անհարթ, պատրաստված չեն եղել չներծծող նյութերից,
— սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող սարքավորումները չեն պահվել նորոգ և բարվոք վիճակում։

Հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ:

Կիսվել սոց․ ցանցերում