Օգոստոսի 13-ին ՊՆ N զորամասի զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ:
ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ կատարվում են անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ:
Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնել էին, որ օգոստոսի 13-ին հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Գրիգոր Էդգարի Զաքարյանի հրազենային վնասվածքով դին:
Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրդառնալով բանակում տեղի ունեցող ինքնասպանություններին դեպքերին, ասել է.
«Իրադրությունը քննարկել ենք պաշտպանության նախարարի հետ: Կլինեն որոշակի կադրային լուծումներ այն մարմիններում, որոնք անմիջապես պատասխանատու են այդ խնդրի համար: Որոշումը կայացրել եմ արդեն. Ռազմական ոստիկանությունում փոփոխություն կունենանք, բարոյահոգեբանական ապահովման վարչությունում փոփոխություն կունենանք, նաև մանրամասն կվերլուծենք, թե ինչու այդ ուղղությամբ մեր գործադրած ջանքերը մեզ համար ցանկալի արդյունքներ չեն տալիս, և հետևությունների կգանք»:
