ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է, որ Ալավերդու Դեբեդ թաղամասում վերականգնվել է էլեկտրամատակարարումը, առաջիկա օրերին էլ կվերականգնվի ջրամատակարարումը։
Պատգամավորի հաղորդմամբ՝ Ալավերդիում էլեկտրաէներգիայի խնդիր ունի միայն Սանահին կայարանը, իսկ Ախթալայում և Ալավերդու մի շարք թաղամասերում վերականգնվել է գազամատակարարումը։
Մկրտչյանը հայտնել է, որ կապի խնդիրները նույնպես հիմնականում կարգավորված են։
««Վեոլիա Ջրի», ՀԷՑ-ի և «Գազպրոմի» մասնագետները տեղում (հաճախ վտանգավոր վայրերում) հսկայածավալ և օպերատիվ աշխատանք են կատարում»,- հավելել է նա։
