Տեղացած հորդառատ անձրևներից առաջացած փլուզումների հետևանքով Ախթալա քաղաքից մեկ հղի մեծ դժվարությամբ Ախթալայի ԱԿ կողմից տեղափոխվել է մինչև Ջիլիզայի անցակետ։
Այնտեղից Ալավերդու բժշկական կենտրոնի ամենագնաց շտապ օգնության բրիգադաը նրան տեղափոխել է ԲԿ։
Ալավերդու բժշկական կենտրոնից հայտնում են, որ, պտղի շահերից ելնելով, անմիջապես կատարվել է կեսարյան հատում։
«Ծնվել է 3760 քաշով և 53 հասակով առողջ տղա։ Մայրն ու նորածինը գտնվում են բժիշկների հսկողության տակ՝ առողջ ու անվնաս»,- ասվում է հայտարարության մեջ:
