ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը հայտնում է. «Ալավերդու Դեբեդ թաղամասում վերականգնվել է էլեկտրամատակարարումը։ Առաջիկա օրերին կվերականգնվի ջրամատակարարումը։ Ալավերդիում էլեկտրաէներգիայի խնդիր ունի միայն Սանահին կայարանը։ Ախթալայում և Ալավերդու մի շարք թաղամասերում երեկ վերականգնվել է գազամատակարարումը։ Կապի խնդիրները նույնպես հիմնականում կարգավորված են։ Վեոլիա Ջրի, ՀԷՑ-ի և Գազպրոմի մասնագետները տեղում, հաճախ վտանգավոր վայրերում հսկայածավալ և օպերատիվ աշխատանք են կատարում»։
Ալավերդու Դեբեդ թաղամասում վերականգնվել է էլեկտրամատակարարումը. Արեն Մկրտչյան
