Ինչպես պետք է շրջանցել Մ-6 միջպետական ճանապարհի փլուզված հատվածները

Մ-6 միջպետական ճանապարհի՝ աղետի պատճառով փլուզված և անանցանելի դարձած 28-րդ կմ-ից մինչև 36-րդ կմ-ն շրջանցելու նպատակով բարելավման աշխատանքներ են տարվում Հ-22 հանրապետական նշանակության ավտոճանապարհին։

Այս մասին հայտնել են Ճանապարհային դեպարտամենտից։

Շրջանցող ճանապարհը սկսվում է Մարց-Աթան ճանապարհից, միանում Դսեղին, այնուհետև՝ Մ-6-ին։

https://www.facebook.com/Armroads/posts/122206482182003277?ref=embed_post

Կիսվել սոց․ ցանցերում