Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին Հանրապետության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանին, հայ ժողովրդին, Կառավարությանը և արտգործնախարար Արարատ Միրզոյանին:
Այս մասին Վրաստանի ԱԳ նախարարը գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում։
«Թող այս օրը ձեր ազգի համար լցված լինի խաղաղությամբ, միասնականությամբ և բարգավաճմամբ:
Մենք հանձնառու ենք մեր երկրների և ժողովուրդների միջև ռազմավարական գործընկերությանը և եզակի կապերի հետագա ամրապնդմանը»,- գրել է Դարչիաշվիլին։