ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը տեղեկացնում է, որ Արտաքին գործերի նախարարությունը անցագրային ռեժիմային համակարգով գործող կառույց է։ Հետևապես ցանկացած մուտք ենթադրում է ռեժիմի պահպանում։
«Հորդորում ենք ձեռնպահ մնալ ռեժիմի խախտման որևէ գործողությունից»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք՝ ԱԳՆ-ի դիմաց իրավիճակը լարված է: Վազգեն Գալստանյանը փոքրաթիվ աջակիցների հետ հանդիպում է պահանջում ԱԳ նախարարի հետ: Կառույցից հայտնել են, որ այս պահին նպատակահարմար չէ:
