Ժամը 16:35 դրությամբ ոստիկանության բաժիններ է տարվել ակցիայի 29 մասնակից

ՀՀ ԱԳ նախարարության մոտ իրականացվող անհնազանդության գործողությունների վայրից ժամը 16:35 դրությամբ ոստիկանության բաժիններ է տարվել 29 անձ։

Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնեցին ՆԳՆ-ից։

Ոստիկանների վնասվածքների վերաբերյալ տեղեկություն կհայտնվի առաջիկայում։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԳՆ շենքի դիմաց իրավիճակը լարվել էր։ Գալստանյանը իր աջակիցներին հրահրել էր ոստիկանների հետ բախումների գնալ:

Կիսվել սոց․ ցանցերում