Ովքեր համեմատում են այսօրվա շարժման մեթոդներն ու պահանջները 2018-ի, եւ դրանից էլ առաջ մի քսան տարի տեւած շարժման հետ՝ մոռանում են մի կարեւոր հանգամանք. այն ժամանակ դա Հայաստանում սահմանադրական կարգը վերահաստատելու եւ օրինական ընտրությունների ինստիտուտը վերականգնելու ՄԻԱԿ հնարավորությունն էր։ Այսօր մենք ունենք այլընտրանք! Ինչու է պետք տապալել սահմանադրական կարգը եւ օրենք խախտել, եթե մի քանի ամսից նորից գնալու ենք ընտրությունների։ Պատասխանը մոտավորապես գուշակում եմ՝ գալիք ընտրություններում իշխանությունները կկեղծեն…… բայց ինչո՞վ է հիմնավորվում այս պնդումը, կա՞ այդպիսի նախադեպ։ եթե չկա, ապա նույն հաջողությամբ էլ ես կամ մեկ ուրիշը կարող ենք ԵՆԹԱԴՐԵԼ, որ այս շարժումն էլ կկեղծի ընտրությունները, կամ էլ նույնիսկ չի գնա ընտրությունների, քանի որ չունենք երաշխիք, որ այդպես չի լինի չէ՞։ Ամենայն հարգանօք բոլոր անկեղծորեն պայքարողների նկատմամբ։ Քաղաքականությունը եւ պետության կառավարումը երգ ու պար չի, հայրենասիրական դեկլարացիաներ չեն, չնայած սրանք էլ կարեւոր են ժողովրդի հոգին պահելու համար։ Բայց պետք է նայել մի քիչ դրանցից անդին… Հետո՞……
Քաղաքականությունը եւ պետության կառավարումը երգ ու պար չի, հայրենասիրական դեկլարացիաներ չեն
