Համացանցում տեսանյութ է շրջանառվում «Վագների» հիմնադիր Եվգենի Պրիգոժինից:
«Նրանց համար, ովքեր քննարկում են՝ ես ողջ եմ, թե ոչ, ինչպես եմ ես… Հիմա հանգստյան օրեր են, 2023 թվականի օգոստոսի 23-ի երկրորդ կեսը, ես Աֆրիկայում եմ։ Իմ լիկվիդացման, ինտիմ կյանքի, վաստակի մասին թեմաներ կամ որևէ այլ բան քննարկել սիողներ, փաստորեն, ամեն ինչ կարգին է», — տեսանյութում ասում է Պրիգոժինը:
Հատկանշական է, որ տեսանյութում օդանավի կործանման մասին որևէ բան չի նշվում։ Հայտնի չէ նաև, թե երբ է նկարահանվել տեսանյութը։
Հիշեցնենք՝ օգոստոսի 23-ին Տվերի մարզում վթարի է ենթարկվել Եվգենի Պրիգոժինի անձնական ինքնաթիռը։ «Վագներ» ՊՄԿ–ի հիմնադիրը եղել է Ռոսավիացիայի հրապարակած ուղևորների ցուցակում։ Պրիգոժինի մահը և ևս 9 հոգու մահը պաշտոնապես հաստատել են ՌԴ ՔԿ-ից։ Հավելենք, որ «Վագներ» ռազմական մասնավոր ընկերության ղեկավար Եվգենի Պրիգոժինին հուղարկավորել են օգոստոսի 29-ին Սանկտ Պետերբուրգի Պորոխովսկու գերեզմանատանը
