Ինչպես քիչ առաջ հայտնել էինք, ԼՂ նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով՝ պետնախարար Գուրգեն Ներսիսյանն ազատվել է պաշտոնից։
Մինչ այդ՝ ԼՂ նախագահ Արայիկ Հարությունյանը հրաժարականի ուղերձ էր հրապարակել, որում տեղեկացրել էր, որ պետական նախարար է նշանակվել Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Սերգեյի Շահրամանյանը, ում տրվել են լայն լիազորություններ:
Մամուլի հրապարակումների համաձայն՝ Արայիկ Հարությունյանի՝ վաղը սպասվող հրաժարականից հետո Շահրամանյանն ընտրվելու է Լեռնային Ղարաբաղի նախագահ՝ ԱԺ քվեարկությամբ:
