Երգչուհի Սոնա Ռուբենյանը «Ինստագրամ»-ի իր էջի «սթորի» բաժնում հրապարակել է Լաչինի միջանցքից ադրբեջանցիների կողմից օրերս առևանգված ղարաբաղցի 3 երիտասարդի լուսանկարն ու կից գրել.
«Ալենի կապտած թևը: Տականքներ… 21-րդ դարում մարդուն առևանգում տանում են անհայտ ուղղությամբ ու սենց անպատիժ մնում…»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ադրբեջանական կողմը Լաչինի միջանցքում գտնվող ապօրինի անցակետում առևանգել էր ռուս խաղաղապահների ուղեկցությամբ ԼՂ-ից Հայաստան եկող Ալեն Նելսոնի Սարգսյանին՝ ծնված 2001թ.:
Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին, որ Լաչինի սահմանային անցակետից 3 երիտասարդ տղա է առևանգվել:
Ձերբակալված ԼՂ քաղաքացիներ Ալեն Սարգսյանը, Լևոն Գրիգորյանը և Վահե Հովսեփյանը տասնօրյա վարչական կալանքի են ենթարկվելու, ինչից հետո կվտարվեն Ադրբեջանից:
Ձերբակալման մասին հայտնել էր Ադրբեջանի գլխավոր դատախազությունը՝ նշելով, որ նրանց նկատմամբ դադարեցվում է քրեական հետապնդումը: Բաքուն նրանց մեղադրում է Ադրբեջանի դրոշը հրապարակավ անարգելու համար:
