«Թոխմախի ՄՌՈւ»-ի մոտ մեքենան տապալել է երկաթե էլեկտրասյունն ու հայտնվել գերեզմանների տարածքում

Հունիսի 3-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։30-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 58-ամյա Արմեն Մ․-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Դավիթ Բեկի փողոցում՝ ժողովրդին հայտնի «Թոխմախի ՄՌՈւ»-ի հարևանությամբ, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե էլեկտրասյանը, կոտրել այն և հայտնվել գերեզմանների մոտ՝ մայթին։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ըստ նախնական տեղեկությունների վթարի հետևանքով տուժածներ չկան։

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։

Այլ մանրամասներ՝ սկզբնաղբյուրում։

Կիսվել սոց․ ցանցերում