Սլովակիայի վարչապետի լիովին ապաքինումը կարող է տևել մինչև աշուն․ փոխվարչապետ

Սլովակիայի փոխվարչապետ և պաշտպանության նախարար Ռոբերտ Կալինյակը կարծում է, որ մինչև աշուն հնարավոր կլինի խոսել հանրապետության վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի լիարժեք ապաքինման մասին, ով այժմ ապաքինվում է իր դեմ մահափորձից։

Այս մասին փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Կարծում եմ, որ հիմա մենք խոսում ենք լիարժեք վերականգնման մասին, այն մասին, որ նա կարող է աշխատել 100 տոկոսով, դա կտևի մի քանի շաբաթ, ամիս, պայմանականորեն մինչև աշուն», — ասել է Կալինյակը։

Հիշեցնենք, որ մայիսի 15-ին մահափորձ է տեղի ունեցել Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի դեմ։

Կիսվել սոց․ ցանցերում