Սլովակիայի իշխանությունները նոր տվյալներ են ներկայացրել մահափորձից փրկված վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի առողջության մասին։ Վարչապետը կրկին վիրահատվել է։
Այս մասին հայտնել է երկրի կառավարության փոխնախագահ, պաշտպանության նախարար Ռոբերտ Կալինյակը:
Վիրահատությունից հետո Ֆիցոն ուշքի է եկել։ Նրա վիճակը գնահատվում է ծանր՝ կայուն։
Հիշեցնենք՝ մայիսի 15-ին Կառավարության նիստից հետո մահափորձ էր տեղի ունեցել Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի դեմ։
