Կողբի Սուրբ Հովհաննես եկեղեցու ճանապարհին մեքենան կողաշրջվել է. կա 4 վիրшվոր

Հունիսի 3-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 13։00-ի սահմաններում Կողբի Սուրբ Հովհաննես եկեղեցու ճանապարհին «УАЗ» մակնիշի ավտոմեքենան տեխնիկական խնդիրների պատճառով կողաշրջվել է։ Վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Նոյեմբերյան» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Նոյեմբերյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդի և վիրավորների ինքնությունը։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության հատուկ տարածք։

Կիսվել սոց․ ցանցերում