Հնչել են, բայց բոլորովին այլ կողմից և մեր ուղղությամբ. ԿԳՄՍ նախարարը՝ Գալստանյանին հայհոյելու մասին

«Վերջերս մամուլում տեղեկություն տարածվեց, որ ձեր տեղակալը արգելել է երեխաներին երգել և հայհոյել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին, հերքումն էլ չեմ տեսել»:

Այս մասին այսօր Ազգային ժողովում բյուջեի քննարկումների ընթացքում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ դիմելով  ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդերասյանինն:

Խաչատրյանը հարցրեց, թե արդյոք այդ կոռեկտության հարցը քննարկվել է նախարարությունում:

Արձագանքելով ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդեասյանն ասաց, որ այն ինչ վկայակոչում է Խաչատրյանը, դրա վերաբերյալ փոխնախարարը տվել է բավականին ծավալուն պարզաբանումներ, որոնք հրապարակվել են:

«Պետք է ասեմ, որ այն ինչ վկայակոչում եք ամբողջությամբ սուտ է, որևէ մեկին չի արգելվել ելույթ ունենալ և եթե որևէ մեկը որոշել է ելույթ չունենալ դա իր խնդիրն է, և դա բարդել որևէ այլ կառույցի վրա ուղղակի անարդար է: Ինչ վերաբերում է հայհոյանքներին՝ հայհոյանքներ հնչել են, բայց բոլորովին այլ կողմից և մեր ուղղությամբ, իսկ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացուցիչները չեն հայհոյում և նման բան ուղղակի տեղի չի ունեցել»,- ասաց նախարարը:

Կիսվել սոց․ ցանցերում