Տեսանյութ․Հուսամ՝ եկեղեցու բակ փողով մարդ չեք բերել, կամ գոնե փողերը, որ բաժանվում են, մոմերի վաճառքից չեն. Հովհաննիսյան

2018-ից ի վեր Հայաստանում ամենակայացած ինստիտուտներից մեկը՝ ընտրակաշառքի ինստիտուտը, արմատախիլ անելուց հետո ոչ առաջին անգամ փորձ է արվում կայացնել «հավաքակաշառքի» ինստիտուտը։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը:

«ՆԳՆ-ից հայտնում են, որ «սրբազան շարժմանը» մասնակցելու, դրա շրջանակներում փողոցներ արգելափակելու համար մի շարք մարդկանց նյութապես շահագռգռել են։

Պարզ ասած՝ փողով մարդ են բերել իրենց հավաքներին‎։

Կաշառքով մարդկանց շահագրգռել դուրս գալ պետական և հասարակական կարգի դեմ, փողով մարդկանց դրդել սահմանադրական կարգի տապալման ոչ այլ ինչ է, քան ներքին դիվերսիա պետության և ժողովրդի դեմ։ Հուսամ՝ գոնե եկեղեցու բակ փողով մարդ չեք բերել, կամ գոնե այդ փողերը, որ բաժանվում են, մոմերի վաճառքից գոյացած գումարներից չեն»,- գրել է նա:

ՀՀ քննչական կոմիտեն այսօր հայտնել էր, որ բացահայտվել են «Տավուշը հանուն հայրենիքի» և «սրբազան շարժում» անվանումներով հավաքներին, այդ թվում՝ դրանց շրջանակներում իրականացվող անհնազանդության ակցիաներին, փողոցներ արգելափակելուն և ցույցերին մասնակցող անձանց նյութապես շահագրգռելու փորձեր:

ՔԿ-ն նաև հրապարակել էր ձայնագրություն:

Կիսվել սոց․ ցանցերում