Դիտում ՝ 30 065
Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2024 թվականի մայիսի 16-ի N 710-Լ որոշումը՝ Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի որոշմամբ մարզպետի տեղակալ Հայկ Մկրտչյանի գլխավորությամբ ստեղծվել է աշխատանքային խումբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը Կոտայքի մարզում բնակվող մեր հայրենակիցներին ներկայացնելու և ընթացակարգային հարցերին պարզաբանումներ տալու նպատակով:

Նշվածի համատեքստում աշխատանքային խմբի անդամներն այսօր մարզպետի տեղակալ Հայկ Մկրտչյանի գլխավորությամբ այցելել են Ծաղկաձոր խոշորացված համայնք, հանդիպել ԼՂ-ից տեղահանված մեր հայրենակիցներին և ներկայացրել բնակապահովման ծրագիրը:

Ծրագրի շահառու կդառնան այն ընտանիքները, որոնց բոլոր անդամները, այդ թվում՝ անչափահասները, ունեն ՀՀ քաղաքացիություն։

ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումների համար պետք է մոտենալ Երևանում՝ Դավթաշեն 4-րդ թաղամաս 17/10, իսկ մարզերում՝ Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն՝ նախկին անձնագրային ստորաբաժանումներ:

Պատասխանատուները մանրամասն ներկայացրել են ծրագիրը, դիմելու կարգը և պատասխանել ներկաների հարցերին:

Հանդիպումները պարբերական բնույթ են կրելու, որոնց մասին մարզի համայնքների կողմից իրազեկում կլինի:
Ավելին՝