Քսան օրում երկիրը լուծարեցին, ժողովրդին բռնшտեղահանության, մինչեւ վերջին թելն ունեզրկման մատնեցին․ Հիմա եկել՝ Հայաստա՞ն են փրկում

ԼՂ խորհրդարանի արտաքին հարցերով մշտական հանձնաժողովի նախկին նախագահ, քաղաքագետ  Վահրամ Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Ողբերգություն չէ, երբ նայում-տեսնում-ճանաչում ես, որ Արցախի «հականիկոլականների» մեծամասնությունը նույնն է, որ 2018թ. ապրիլ-մայիս ամիսներին Հանրապետության հրապարակում օրուգիշեր էր անում՝ գեթ մեկ անգամ Նիկոլ Փաշինյանի աչքին երեւալու համար, իսկ ում հաջողվում էր նրա ձեռքը մի վայրկյան սեղմել՝ Ստեփանակերտ էր վերադառնում հորթի հրճվանքից տրտնջի տալով: Այդպես պատահում է: Միայն թե ո՞րն է նպատակը:

Շուրջ երկու տարի Ստեփանակերտում ասում էին՝  թող Արայիկը հեռանա, բոլոր հարցերը կլուծենք: Ստեփանակերտում պնդում էին, որ միակ ճանապարհը կոնսենսուս՝ մինուս Սամվել Բաբայան քաղաքական դասավորությունն է: Հասան դրան, հասան Արայիկ Հարությունյանի հրաժարականին: Հնչեցին ողջույնի ճռճռան խոսքեր, համահայկական աջակցության խոստումներ: Քսան օրում երկիրը լուծարեցին, ժողովրդին բռնատեղահանության, մինչեւ վերջին թելն ունեզրկման մատնեցին: Հիմա եկել՝ Հայաստա՞ն են փրկում:

Կիսվել սոց․ ցանցերում