Այսօր՝ հունիսի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում:
Ժամը 16:50-ի սահմաններում Արմավիր քաղաքից դեպի Հացիկ գյուղ տանող ճանապարհի 2-րդ կմ հատվածում «ԳԱԶ 2410» մակնիշի ավտոմեքենան դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվել ու գլխիվայր հայտնվել դաշտում:
Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով 3 հոգի տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն:
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ պարզվում է վարորդի և վիրավորների ինքնությունը: