Բախվել են «Ֆորդ»-ն ու ավտոցիստեռնով «Կամազ»-ը. 20 տոննա դիզվառելիքը թափվել է

Հունիսի 6-ին, խոշոր ավովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:50-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի Չարենցավանի վարչական տարածքում բախվել են «Ford» մակնիշի ավտոմեքենան և«KamAZ» մակնիշի 20 տոննա դիզվառելիքով բեռնված ավտոցիստեռնը:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, բախման հետևանքով «KamAZ»-ից սկսվել է դիզվառելիքի արտահոսք, վթարի հետևանքով էլ, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:

Հրշեջ-փրկարարները տեղում իրականացրել են նաև ճանապարհի լվացման աշխատանքներ։ Մոտ 20 տոննա դիզվառելիքը թափվել ու մի քանի կմ հոսել է:

Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդների ինքնությունը:

Կիսվել սոց․ ցանցերում