Ապօրինի կառուցված և քաղաքաշինական նորմերին չհամապատասխանող որևէ գազաբենզալցակայան Երևանում չպետք է լինի․ Ավինյան

Երևան քաղաքում 2023 թվականի ընթացքում ապամոնտաժվել է բնակելի շենքերի հարակից տարածքներում գտնվող 25 գազաբենզալցակայան:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Մեզ համար մարդկանց անվտանգությունն ու ապահովությունն առաջնահերթ են, և նախևառաջ հենց այդ նկատառումով ենք անում աշխատաքները:

Գործընթացն իրականացվելու է նաև այս տարի և հետևողականորեն շարունակվելու է:

Ապօրինի կառուցված և քաղաքաշինական նորմերին չհամապատասխանող որևէ գազաբենզալցակայան Երևանում չպետք է լինի:

Շուտափույթ ապաքինում եմ մաղթում Երևան-Սևան ավտոճանապարհի գազաբենզալցակայանում պայթյունի հետևանքով տուժած քաղաքացիներին»,- գրել է քաղաքապետը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, հունիսի 6-ին՝ ժամը 23:14-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ գազալցակայանում, տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։

Ընդհանուր առմամբ, բուժօգնության է դիմել 7 քաղաքացի։

ՀՀ քննչական կոմիտեն հայտնել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 16-րդ կմ հատվածում գտնվող գազի լցակայանում տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։

Կիսվել սոց․ ցանցերում