Առաջիկա օրերին սպասվում են ինտենսիվ անձրևներ, կարկուտ, ջերմաստիճանի նվազում

ՇՄՆ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ Սև ծովի շրջաններից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ հունիսի 7-ի երեկոյան ժամերից, հունիսի 8-12-ին շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ:

Առանձին հատվածներում, այդ թվում նաև Երևանում անձրևները կլինեն ինտենսիվ, կտեղա կարկուտ։

Օդի ջերմաստիճանը հունիսի 8-9-ին ցերեկային ժամերին կնվազի 6-10 աստիճանով։

Կիսվել սոց․ ցանցերում