ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության քննչական գործողությունների ժամանակ առանձնապես ծանր հանցագործության մեջ կալանավորված օտարերկրացին դիմել է փախուստի։
ՀՀ քննչական կոմիտեից Radar Armenia-ին հայտնեցին, որ փախուստի դիմած անձը հայտնաբերվել և կալանավորվել է, դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ:
