Տեղեկացնում ենք, որ առավոտյան ժամը 06:30-ի սահմաններում ցավալի դեպք է տեղի ունեցել։
Թիվ 22 երթուղին սպասարկող հանրային տրանսպորտի վարորդը հավաքակայանից սկզբնակետ գնալու ճանապարհին մահացել է։ Ըստ ժամանած Շտապօգնության ծառայության բժիշկների նախնական գնահատականի` վարորդը մահացել է, այնուհետև վթարի ենթարկվել։
Ցավակցում ենք մեր աշխատակցի ընտանիքին և հարազատներին։
