Այսօր կյանքի կոչվեց տարիների արդյունավետ համագործակցության արդյունքում ձևավորված ևս մեկ հանրօգուտ նախաձեռնություն։
Մասիսի համայնքապետարանի և TAPON.AM հարթակի համագործակցության շրջանակում թղթի թափոնների հավաքագրման և վերամշակման ուղարկման արդյունքում կազմակերպվեց ծառատունկ Մասիս համայնքի Նոր Խարբերդ բնակավայրի մշակույթի տան հարակից տարածքում։
Նախաձեռնության նպատակն է ոչ միայն խթանել թափոնների տեսակավորումն ու վերամշակումը, այլև նպաստել շրջակա միջավայրի պահպանությանն ու համայնքի կանաչապատմանը։
Մասիսի համայնքապետարանը շնորհակալություն է հայտնում «Գրանդ Մաստեր» ՍՊԸ-ին՝ արդյունավետ, պատասխանատու և շարունակական համագործակցության համար։
Համատեղ ջանքերով՝ հանուն ավելի մաքուր, կանաչ ու բարեկարգ համայնքի։
