Տեսանյութ․Էշին նստելը մի այիբ է, իջնելը՝ երկրորդ, քաղաքական գործունեությունը չի ստացվել, պետք չէ մարդկանց փուռը տալ. Սիմոնյան

«Բագրատ Գալստանյանը պետք է հասկանա, որ էշին նստելը մի այիբ է, իջնելը՝ երկրորդ: Արել է, հասկացել, որ քաղաքական գործունեությունը չի ստացվել, պետք չի մարդկանց փուռը տալ»:

Այս մասին այսօր՝ հունիսի 7-ին, լրագրողների հետ զրույցումհայտարարել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրրադառնալով Գալստանյանի շարժմանը:

«Ինքն իրեն հակասում է, տարբեր հայտարարություններ է անում: Ցավում եմ, այդ մարդկանց համբերություն եմ ցանկանում:

Ես մեր ժողովրդի իմաստությունը շատ հարգում եմ, ներողություն եմ խնդրում այն մարդկանցից, որոնց այս միջոցառումները անհանգստություն են պատճառում: Կոչ եմ անում ընդդիմության այսօրվա առաջնորդ Բագրատ Գալստանյանին Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հետ քննարկի, և հնարավորինս մարդկանց անդորրը չխանգարի: ՀՀ-ում ֆուտբոլային միջազգային խաղեր են տեղի ունենում, կինոփառատոն է տեղի ունենում, դրա պատճառով հյուրանոցներում խնդիրներ են լինում: Հայկական բիզնեսը տուժում է, ինչ է թե ինքը որոշել է հազար հոգով պտտվի Երևանի փողոցներով»,-նշել է Սիմոնյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Կիսվել սոց․ ցանցերում