Բագրատ Գալստանյանն արդեն զառանցում է։ Այսօր Սուրբ Աննա եկեղեցու բակում հայտարարում է, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ չնայած Աբովյանի ճանապարհին տեղի ունեցած պայթյունին՝ առավոտյան քաղաքացիների հետ հեծանիվ է քշել։ Սա այնքան անլուրջ մեղադրանք է, որ անգամ արձագանքի արժանի չէ։ Բայց, այնուամենայնիվ, հարկ է նկատել, որ գազալցակայանի պայթյունից բարեբախտաբար անգամ զոհ չկա։ Հայաստանում ավտովթարներից օրական ավելի շատ զոհեր են լինում, ավելի բարդ հետևանքներ են առաջանում։ Հրդեհներ, վթարներ, արտակարգ իրավիճակներ ամեն օր և աշխարհի բազմաթիվ երկրներում են լինում, ուրեմն պետք է ամեն այդպիսի դեպքում կյանքը կա՞նգ առնի։
Առավել ևս, որ վարչապետը քեֆ ուրախություն չի կազմակերպել, համերգներ չի տվել, մեքենայի վրա բարձրացրած «we are the champions» չի երգել՝ ի տարբերություն նույն, կարծես թե կարճ հիշողություն, կամ երկու երես ունեցող Բագրատ Գալստանյանի, որը Ալավերդու աղետից, ոչ թե միջադեպից, վթարից, պայթյունից, այլ՝ տարածաշրջանային աղետից հետո, իմանալով զոհերի առկայության, մարդկանց ողջ ունեցվածքի կորստի, ենթակառուցվածքային փլուզումների մասին, կառավարական առանձնատների մոտ բարձրացել էր մեքենայի վրա ու ռոք էր երգում։ Բայց լավ՝ երգել երգել է։ Երգելու մեջ դատապարտելի ոչինչ չկա՝ առավել ևս ռոք ու առավել ևս համաշխարհային որակյալ հիթ, բայց դրանից հետո այսպիսի ողորմելի, ճղճիմ ելույթը Սուրբ Աննա եկեղեցու բակում ուղղակի նողկանք է առաջացնում ելույթ ունեցողի նկատմամբ։ Այս մարդը լավ կանի օր առաջ տուն գնա՝ իրեն ավելի ու ավելի չարժեզրկելու, չխայտառակելու համար։ Իսկ մյուս կողմից՝ կարող է և չգնալ ու ինչպես ռուսները կասեին՝ «позорься до конца»։
Աղբյուրը՝
