Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին թափված քարերը հեռացվել են, հատվածի երթևեկը՝ վերականգնվել

Հունիսի 9-ին՝ ժամը 07:54-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի մոտ 1-ին կմ-ին տեղի է ունեցել քարաթափում, ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի․ անհրաժեշտ է փրկակարների օգնությունը։

ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները և պարեկային ծառայության աշխատակիցները սահմանազատել են ավտոճանապարհի վտանգավոր հատվածը։

ՃՇՇ աշխատակիցներն ավտոճանապարհի երթևեկելի հատվածից հեռացրել են թափված քարերը. երթևեկությունը վերականգնվել է:

Հնարավոր վտանգը կանխելու նպատակով փրկարարները նշված հատվածում իրականացրել են հարկադիր քարաթափման աշխատանքներ:

Կիսվել սոց․ ցանցերում