Լողավազանը վնասվել է, ջուրը լցվել նկուղ. փրկարարներն 800 տոննա ջուր են հանել

Հունիսի 7-ին, ժամը 18:37-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Անաստաս Միկոյան փողոցի թիվ 51 հասցեում գտնվող մարզաառողջարարական կենտրոնի լողավազանը վնասվել է՝ ջուրը լցվում է նկուղ․ անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ (800 տոննա)։

Կիսվել սոց․ ցանցերում