Ոստիկանությունը հայտնեց պատգամավոր Տիգրան Աբրահամյանին, որ նրանք կարող են անցնել ոստիկանական պատնեշը և գնալ ԱԺ՝ աշխատանքի, ինչպես քիչ առաջ ցանկացել էին, ապշեցնող է ընդդիմության աշխատասիրությունը, գիշերվա ժամը 2-ին գնում են աշխատանքի, սակայն դրան զուգահեռ ամիսներ շարունակ բացակայում են նիստերից և միայն գրանցվում են, որպեսզի իրենց աշխատավարձից գումար չպահվի, այ քեզ «աշխատասիրությամբ» աչքի ընկնող ընդդիմություն։
Հիշեցնենք, որ քիչ առաջ քոչարյանական պատգամավոր Արթուր Սարգսյանը գոռգոռալով պահանջում էր թույլատրել իրեն գնալ ԱԺ` աշխատանքի, սակայն ցուցարարները չէին կատարում ոստիկանության պահանջը` 3 մետր հետ գնալ, որից հետո ոստիկանությունը պատգամավորների համար ճանապարհ կբացեր։ Արթուր Սարգսյանի սադրանքներից հետո քաշքշոց սկսվեց ոստիկանության եւ ցուցարարների միջեւ, ապա հերթական քաշքշուքի առիթը տվեց Բագրատ Գալստանյանը` պնդելով, որ պետք է անցնի ոստիկանական պատի միջով։
